National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.11.2021
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին կհատկացվի մոտ 8,5 մլն դրամ
1 / 3

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը վերաբերող քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գալիք  տարում նախատեսվում է հատկացնել 850,9 մլն դրամ՝ 2021-ին հաստատված բյուջեի 837,6 մլն դրամի դիմաց, աճը կազմում է  1,6 տոկոս:  Իրականացվելու է   1 ծրագիր, որն ընդգրկում է  2 միջոցառում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ հատկացված գումարի 89  տոկոսն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, իսկ  11 տոկոսն օգտագործվելու է  կառույցի բնականոն աշխատանքների ապահովման նպատակով: Գումարի 1 տոկոսը՝ մոտ 8,5 մլն դրամ, օրենսդրության համաձայն,  հանձնաժողովը հատկացնելու է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին եւ այլ ծախսերին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարներն այնքան էլ արդյունավետ չեն օգտագործվում: Նա հետաքրքրվել է՝ արդյոք առավել նպատակահարմար չէ՞ այդ գումարներն օգտագործել այլ մեխանիզմներով: Գարեգին Բաղրամյանը պարզաբանել է, որ նախորդ տարի եւս այս հարցն արծարծվել է, եւ նպատակահարմար է համարվել սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված այդ գործառույթը վերապահել Մարդու իրավունքների  պաշտպանին կամ նրա գրասենյակի աշխատակիցներին: «Սրա համար անհրաժեշտ էր  օրենսդրական փոփոխություն կատարել: Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը,  որքան ես տեղյակ եմ, վերապահված է եղել Մարդու իրավունքների  պաշտպանին»,-նշել է նա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am